«Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1991թ.-ին իտալական ՙԷՆԻ՚ /իտալ. Ente Nazionale Idrocarburi/ պետական նավթարդյունաբերական ընկերության կողմից: Պոլիկլինիկան իր անունը ստացել է ՙԷՆԻ՚ ընկերության հիմնադիր Էնրիկո Մատտեի պատվին:

Բաժանմունքներ, ծառայություններ, կաբինետներ՝ նկարագրություն

Պոլիկլինիկայում գործում է առողջության առաջնային պահպանման հետևյալ ծառայությունները՝  ընտանեկան, մանկաբուժական և թերապևտիկ, իսկ նեղ մասնագիտականից՝ ակնաբուժական, ներզատաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ինֆեկցիոն, վիրաբուժական, մաշկավեներոլոգիական, ֆթիզիատորի, ինչպես նաև գինեկոլոգիական ծառայությունները: Իսկ լաբորատոր ախտորոշիչ ծառայություններից պոլիկլինիկան իրականացնում է սոնոգրաֆիկ, ռենտգեն և ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ, գործում են նաև կլինիկական և բիոքիմիկական լաբորատորիանե: Մեր քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետը հագեցած է   Շիրակի մարզում միակ լսողության ստուգման աուդիոմետրիկ սարքով: Պոլիկլինիկան սպասարկում է  26219 ազգաբնակչություն: Հագեցած է ժամանակակից բուժ. տեխնիկայով:

Իր գործունեության ընթացքում պոլիկլինիկան համագործակցել է Հայաստանում գործունեություն ծավալող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են WORLD VISION,  ՙՙՄիջազգային Կարիտաս՚՚, IRD, MSF/ MEDECINS SANS FRONTIERES ARTSEN ZONDER GRENZEN ընկերությունները: